Էրիկ տեն Հագ․ «Եթե ​​կարողանում ես գոլ խփել Չեմպիոնների Լիգայում, ապա կարող ես գոլ խփել նաև Պրեմիեր Լիգայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի գոլազուրկ շարանը Պրեմիեր Լիգայում։

«Նա հիանալի է տրամադրված և շատ լավ է հանդես գալիս ճնշման տակ: Եթե ​​դու կարողանում ես գոլ խփել Չեմպիոնների Լիգայում, ապա կարող ես գոլ խփել նաև Պրեմիեր Լիգայում»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատալանտայից» անցած ամառ՝ 73,9 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 5 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։