Հայտնի է Լա Լիգայի դեկտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դեկտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

Մրցանակի համար կպայքարեն «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը (3 գոլ), Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն (2 գոլ), «Խետաֆեի» հարձակվող Բորխա Մայորալը (4 գոլ), «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը (2 գոլ) և «Լաս Պալմասաի» դարպասապահ Ալվարո Վալես (1 բաց թողած գոլ 11 սեյվ)։

Նոյեմբերին Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։