«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Ֆլումինենսեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4-0) մեկնաբանել է իր վնասվածքը։
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչված 27-ամյա իսպանացին փոխարինվել է հանդիպման 74-րդ րոպեին հակառակորդ խաղացողի թիկունքից կոպիտ սահումից հետո։
«Հարձակումից հետո քիչ էր մնում լաց լինեի, բայց կարող եմ օգնել թիմին հաջորդ հանդիպմանը»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Դեկտեմբերի 27-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում կմրցի «Էվերթոնի» հետ։