Կառլո Անչելոտտի. «Սուպերլիգայի որոշումը շատ կարևոր է ֆուտբոլի համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Սուպերլիգայի հետ կապված իրավիճակի մասին իր կարծիքով։

Հիշեցնենք, որ հինգշաբթի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Սուպերլիգայի՝ դրա մեկնարկն արգելափակելու փորձերը անօրինական ճանաչելով։

Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» ակտիվորեն աջակցում են նախագծի զարգացմանը, մինչդեռ շատ այլ եվրոպական ակումբներ դեմ են արտահայտվել դրան:

«Սուպերլիգայի որոշումը շատ կարևոր է ֆուտբոլի համար։ Կարծում եմ՝ այն, որ այլեւս մենաշնորհ չկա, կարելի է դրական համարել։ Այո, որոշ ակումբներ համոզված չեն, բայց, իմ կարծիքով, ի վերջո դա կարող է օգուտ բերել բոլորին։ Ժամանակը ցույց կտա»,- Անչելոտիին է մեջբերում Madrid Xtra-ն։