Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Նապոլին» պարտվել է «Ֆրոզինոնեին» (0-4)։
Հանդիպումը կայացել է Նեապոլի Դիեգո Մարադոնա մարզադաշտում։
Նեապոլցիները 65 տարվա մեջ առաջին անգամ չորս գնդակի տարբերությամբ կորցրեցին Իտալիայի գավաթը։ Վերջին անգամ նման բան եղել է 1965 թվականին, երբ «Նապոլին» նույն հաշվով պարտվեց «Լացիոյին»։
«Նապոլին» նոյեմբերի կեսերից գլխավորում է Վալյե Մացարին: 62-ամյա մասնագետը փոխարինել է Ռուդի Գարսիային։