Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հույս ունի համոզել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսին հետաձգել կարիերան ավարտելը, հայտնում է AS-ը։ 33-ամյա գերմանացու պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտտին մի քանի անգամ քննարկել է Կրոսի հետ ֆուտբոլից իր հնարավոր հեռանալու մասին։ Իտալացի մասնագետը խնդրել է կիսապաշտպանին հետաձգել կարիերան ավարտելը առնվազն մեկ տարով։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։