«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1-1, 11 մետրանոցներ՝ 4-2)։
Լոնդոնցիները զիջում էին հաշվի մեջ մինչև հանդիպման վերջին րոպեները, սակայն կարողացան վերջում հավասարեցնել հաշիվը, իսկ հետո 11 մետրանոց հարվածաշարում հաղթանակ կորզել։
«Դա իսկապես լավ խաղ էր: Ես խաղացողներին ասացի, որ միշտ հավատան մինչև վերջ։ Նպատակը հնարավոր եղավ իրականություն դարձնել, քանի որ մենք հավատում էինք։ Երբեմն ֆուտբոլում հաջողություն է պետք, և այն եկավ: Շնորհակալություն խաղացողներին, քանի որ նրանք ֆանտաստիկ խաղացին: Մենք շատ ուրախ ենք։ Երկրպագուներն ու ակումբն արժանի են այս զգացողությանը։
Այսպիսի խաղերը և այն, թե ինչպես է խաղացել, կարևոր են թիմի զարգացման համար: Մեր պարտականությունն է առաջնորդել խաղացողներին և ստեղծել հարթակ, որպեսզի նրանք իսկապես բարելավվեն: Ժամանակի ընթացքում մենք պատրաստվում ենք ստեղծել շատ լավ թիմ և լինել այնտեղ, որտեղ պետք է լինի «Չելսին»», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։