«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ մերսիսայդյան ակումբից՝ գլխավորելու «Բարսելոնան»։
Ինչպես հաղորդում է Nacional-ը, Կլոպը հաճախակի կապի մեջ է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ: Չավի Էրնանդեսը կարող է հեռացվել «Բլաուգրանայի» գլխավոր մարզչի պաշտոնից, մինչդեռ Կլոպը հիանալի համբավ ունի ճգնաժամի մեջ գտնվող թիմերին շրջելու հարցում։
Գերմանացի մասնագետը Անգլիայում աշխատում է 2015 թվականից և օգնեց «Լիվերպուլին» նվաճել առաջին չեմպիոնությունը 1989/90 մրցաշրջանից հետո, ինչպես նաև թիմին հասցրեց հաղթանակի Չեմպիոնների Լիգայում։ Նրա գործող պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։