Միլանի «Ատալանտայից» վարձավճարով հարձակվող Շառլ դե Կետելարեն խոսել է իր ներկայիս դերի մասին։
Բելգիացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում չկարողացավ ցուցադրել իր ներուժը «Միլանում», ուստի խաղային պրակտիկայի համար մեկնեց «Ատալանտա»։ Երկուշաբթի օրը Dե Կետելարեն դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ փոխարինման դուրս գալով «Սալերնիտանայի» դեմ խաղում (4:1) 66-րդ րոպեին:
«Գասպերինին շատ մարտավարական և տեխնիկական պահանջներ է ներկայացնում. նա ցանկանում է, որ ես լինեմ հարձակման գլխավոր անձը: Ինձ թվում է, որ այստեղ խաղալով ավելի լավն եմ դառնում: Ես ինձ հարմարավետ եմ զգում, ինձ դուր է գալիս թիմի ոճն ու իմ խաղային դերը։ Այժմ մարզիչն ինձ տեսնում է որպես հարձակվող, և ես լիովին գոհ եմ դրանից»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում TMW-ն։