«Լոկոմոտիվը» Նաիր Թիկնիզյանին տուգանել է 700 հազար ռուբլով

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «երկաթուղայինների» ճամբարում ամենամեծ տուգանքի մասին։

«Մեկ մեծ տուգանք եղավ։ Կարգապահական վարքագծի համար։ Դա խաղի մեջ էր։ Թե կոնկրետ ինչ եմ արել, ես ռացիոնալ չեմ համարում այն ​​հրապարակել, որպեսզի բոլորը տեսնեն: Պատժվել եմ 700 հազար ռուբլով»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Իզվեստիան»։

Ռուսական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 18 տուրից հետո «Լոկոմոտիվը» վաստակել է 31 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։