Էդու Գասպարը, ով զբաղեցնում է «Արսենալի» մարզական տնօրենի պաշտոնը, խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում թիմի մրցակցի մասին։
Վիճակահանության արդյունքում «զինագործներին» բաժին հասավ «Պորտուն»։
««Պորտուն» ամեն տարի խաղում է եվրոպական մրցաշարերում, ուստի լավ է պատրաստված: Մենք պետք է հարգենք այս հակառակորդին և պատկերացում ունենանք, թե ինչպես վարվել նրա հետ։ Պետք է հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինեք «Պորտուի» հետ հանդիպումներին, այլապես խնդիրներ կունենաք»։