Լուիս դե լա Ֆուենտե. «Չեմ հասկանում, թե ինչու են ինձ մեղադրում Գավիի վնասվածքի համար»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Գավիի վնասվածքի մասին։

«Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը Իսպանիայի հավաքականի հետ Վրաստանի դեմ խաղում ստացած խաչաձև կապանների պատռվածքի պատճառով: Տարածված կարծիքի համաձայն՝ Դե լա Ֆուենտեն չպետք է դաշտ դուրս բերեր երիտասարդ ֆուտբոլիստին մրցաշարային նշանակություն չունեցող խաղում։

«Ես չեմ հասկանում, թե ինչու է ինչ-որ մեկը ամբողջ մեղքը բարդում մարզչի վրա։ Մենք բոլորս գիտենք, որ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գալուց միշտ վնասվածքի վտանգ ունի։ Կան իրավիճակներ, որոնք հակասում են տրամաբանական հաշվարկներին։ Իհարկե, ես անհանգստացած էի տեղի ունեցածով»,- «կարմիր ֆուրիայի» ղեկավարի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։