Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի մարտավարական մեթոդներից։
Ինչպես հաղորդում է Sky Germany-ն, «իշամեղուների»՝ «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի գավաթի խաղում կրած պարտությունից հետո հանդերձարանի «առաջնորդները» զրուցել են Էդին Թերզիչի հետ: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստները Դորտմունդի ներկայիս խաղաոճը համարում են չափազանց պաշտպանողական, ինչը բարկացրել է հենց Թերզիչին:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Նախկինում «դեղին-սևերը» Չեմպիոնների լիգայի «մահվան խմբում» հաղթել էին ՊՍԺ-ի, «Միլանի» և «Նյուքասլի» դեմ։