Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարծում է, որ Միլանի «Ինտերի» դեմ խաղերը կարող են ամենադիտարժան չլինելը։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում միմյանց դեմ կխաղան Դիեգո Սիմեոնեի և Սիմոնե Ինձագիի թիմերը։
«Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր դիտում են այս հանդիպումները, կարող են մի փոքր ձանձրանալ: Սպասում ենք երկու շատ ուժեղ և հավասար թիմերի հանդիպմանը, որոնք իրենց հարմարավետ են զգում առանց գնդակի։ Մեզ՝ ֆուտբոլիստներիս համար դա մեծ պայքար կլինի, բայց հանդիսատեսի համար դա կարող է ամենահուզիչ տեսարանը չլինել»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Inter Xtra-ն։