Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը կարող է տեղափոխվել այլ ակումբ, այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողին, 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական Բունդեսլիգայի երկու ակումբներ։ Նրանք ցանկանում են ֆուտբոլիստին վարձակալել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Պավլովիչը ցանկանում է մնալ «Բավարիայում» և պայքարել թիմում տեղի համար։
Այս մրցաշրջանում Պավլովիչը մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։