«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Վիտոր Ռոկեի ժամանման սպասվող ժամկետի մասին, ով արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում։
«Մենք ծրագրում ենք Վիտոր Ռոկեի ժամանումը դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին։ Մենք ցանկանում ենք, որ Վիտորն այստեղ լինի որքան հնարավոր է շուտ:
Դեկուն ինձ ասաց, որ նա մեծ տաղանդ ունի, ուստի մենք ակնկալում ենք, որ նա մեզ շատ կօգնի»,- ասել է Լապորտան Mundo Deportivo-ին: