Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում իտալական «Ինտերը» կխաղա իսպանական «Ատլետիկոյի» հետ։
Վիճակահանությունից հետո միլանյան թիմի մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Դիեգո Սիմոնեի հետ իր մարզչական մենամարտը։
«Ի թիվս այլ բաների, «Ատլետիկոյի» մարզիչը Դիեգո Սիմեոնեն է։ Նա հիանալի մարզիչ է, ում հետ ես հիանալի հարաբերություններ ունեմ։
Միասին մենք շատ բան հաղթեցինք, այդ թվում՝ Սկուդետտոն «Լացիոյի» հետ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։