«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի կինը՝ Յանա Ռոմաշկինան, մասնագիտությամբ հեռուստահաղորդավար է։ Իսկ հեռուստատեսության աշխատողները շատ խիստ աշխատանքային գրաֆիկ ունեն։
Ռոմաշկինան պատմել է, թե ինչպես է իր ամուսինը զոհաբերում քունը հանուն իրեն։
«Ամեն մարդ չէ, որ դա կանի։ Ավելին, պրոֆեսիոնալ մարզիկ, ով պետք է բավականաչափ քնի: Ամեն առավոտ, երբ իմ հերթափոխն է, նա ինձ հետ վեր է կենում առավոտյան ժամը 3:30-ին, ինձ ուղեկցում է աշխատանքի, տանում է աշխատանքի, վերադառնում տուն և քնում»,- Free Style YouTube-ի ալիքին ասում է հեռուստահաղորդավարը։