«Մանչեսթեր Սիթին» սոցիալական ցանցում հրապարակել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի լուսանկարը։
«Ուրախ ենք քեզ տեսնել, թագավոր Դե Բրույնե»,- այսպես են վերնագրել բելգիացի ֆուտբոլիստի լուսանկարը:
Այս հրապարակումը կարող է ցույց տալ, որ Կևին դե Բրույնեն վերադարձել է խաղադաշտ: Վերջին անգամ բելգիացին խաղադաշտ էր դուրս եկել օգոստոսին։ Այդ ժամանակվանից ֆուտբոլիստը ապաքինվում է վնասվածքից։