Լուկա Մոդրիչը գոլ խփեց 19-րդ մրցաշրջանն անընդմեջ

38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» կազմում Լա Լիգայի 17-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ տնային խաղում։ Հանդիպումն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով 4։1 հաշվով։

Այսպիսով, փորձառու կիսապաշտպանը գոլ խփեց իր 19-րդ մրցաշրջանն անընդմեջ։ Մոդրիչի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման։ Լուկան դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Երեկվա հաղթանակի շնորհիվ Կառլո Անչելոտիի սաները Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ են տեղափոխվել։