Դանիել Սթարիջ. «Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հիանում է իր վաստակած միավորով»

Անգլիայի առաջնության տասնյոթերորդ տուրի խաղում «Լիվերպուլը» անսպասելիորեն սայթաքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում՝ չկարողանալով հաղթել Էրիկ տեն Հագի թիմին։ Հանդիպման իրադարձություններն ու հոլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագի թիմի խաղը մեկնաբանել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դանիել Սթարիջը.

«Բոլորը սպասում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կպարտվի այդ խաղում: Բայց նրանք կարողացան գտնել չպարտվելու իրենց ճանապարհը. նրանք շատ լավ էին պաշտպանվում: Կարծում եմ, որ նրանք հիանում են իրենց վաստակած միավորով», – Սթարիջի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ։