Անգլիայի առաջնության տասնյոթերորդ տուրի հիմնական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
«Լիվերպուլը» չկարողացավ գրավել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, չնայած այն բանին, որ նրանք 34 անգամ հարվածեցին մրցակցի դարպասին: Սա դարձավ ակումբային նոր ռեկորդ Պրեմիեր Լիգայում կատարած հարվածների քանակով այն խաղում, որում «Լիվերպուլը» չկարողացավ գրավել դարպասը:
Անգլիայի առաջնության հերթական տուրում «Լիվերպուլը» կխաղա մրցաշարային աղյուսակում առաջատար Լոնդոնի «Արսենալի» հետ։ Այս խաղը տեղի կունենա հաջորդ շաբաթ օրը՝ դեկտեմբերի քսաներեքին: Ինքը՝ «Լիվերպուլը», այժմ, հիշեցնենք, երկրորդ տեղում է։