Իտալիայի առաջնության տասնվեցերորդ տուրում «Միլանը» կարողացավ խոշոր հաղթանակ տանել, «ռոսոներիները» երեք գոլ խփեցին «Մոնցայի» դարպասը։
Հաշիվը բացեց հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը, ով խաղից հետո ասաց, որ հավատում է չեմպիոնական տիտղոսը վերադարձնելուն։ Ակումբի մարզիչ Ստեֆանո Պիոլին շատ ավելի զգույշ է իր կանխատեսումներում, բայց ուրախ է, որ Տիջանին լավատես է։
«Լավ է, որ իմ թիմը հավատում է սրան: Եվ ես նույնպես հավատում եմ նրանց: Բայց մեր հաջորդ նպատակը «Սալերնիտայի» հետ հանդիպումն է»։
Հաջորդ տուրում «Միլանը» պետք է մրցի «Սալերնիտանայի» հետ։