Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է իր թիմակից Ջուդ Բելինգհեմի մասին։
«Հիանալի է Ջուդի պես ֆուտբոլիստ ունենալը։ Նա ոչ միայն լավ է հարձակվում, այլեւ պաշտպանվում», – Չուամենիի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ 20-ամյա Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից»։ Այս ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել «Լոս Բլանկոսի» մարզաշապիկով 19 հանդիպումներում, որոնցում դարձել է 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
16 խաղից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 39 միավոր։