Նախկին ֆուտբոլիստ Իվան Զամորանոն գնահատել է «Ինտերի» ներկայիս մակարդակը Ա Սերիայում։
«Կարծում եմ՝ «Ինտերը» բոլոր առումներով գերազանցում է իր մրցակիցներին: Ես նրանց համարում եմ առաջնությունը հաղթելու ֆավորիտներ»,- Զամորանոյի խոսքերն է մեջբերում TMW-ն։
Նախկին հարձակվողը «Ինտերում» հանդես է եկել 1996-2001 թվականներին։
Միլանյան ակումբը 38 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։