Կոդի Գակպո․ «Մենք ցանկանում ենք կրկնել դա»

«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն վերհիշել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակը։

«Ինչ-որ պահի դու չես նայում հաշվի վրա, պարզապես ցանկանում ես տիրել և խաղալ քո լավագույնը: Կարծում եմ՝ բոլորն իսկապես հիանալի խաղ ցուցադրեցին այդ օրը: Հուսով եմ, որ մենք կարող ենք կրկնել դա»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:

ԱՊԼ-ի 17-րդ տուրի այս թիմերի հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 17-ին։ «Լիվերպուլը» գլխավորում է Անգլիայի առաջնության աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդը» յոթերորդն է։