Հարի Մագուայրը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ճանաչվել են «կարմիր սատանաների» պաշտպան Հարի Մագուայրի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Նոյեմբերին 30-ամյա պաշտպանը մասնակցել է Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» (1-0), «Լութոնի» (1-0) և «Էվերթոնի» (3-0) դեմ հաղթանակներին։

Այս մրցաշրջանում Մագուայրը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

«Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի վերջին խաղում (0-1) Մագուայրը վնասվածք էր ստացել, որի վերականգնման ժամկետն այս պահին հայտնի չէ։