Կառլո Անչելոտտի․ «Մենք շատ գոհ ենք, որ նա կմիանա մեզ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խորհուրդներ է տվել հարձակվող Էնդրիկին, ով թիմին կմիանա հաջորդ ամառ՝ 18 տարեկան դառնալուց հետո։

«Ի՞նչ խորհուրդ տամ Էնդրիկին. Ես միշտ ասում եմ երիտասարդ խաղացողներին վայելել պահը: Մենք շատ գոհ ենք, որ նա կմիանա մեզ հուլիսին»,- ասել է Անչելոտտին «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Էնդրիկի համար պայքարում հաղթել էր Մադրիդի «Ռեալը»։ Տաղանդավոր բրազիլացու համար հայտ էր ներկայացրել նաև Լոնդոնի «Չելսին», սակայն հարձակվողը, ի վերջո, պայմանագիր կնքեց իսպանական ակումբի հետ։