«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, թե ինչպես է «Բրայթոնում» խաղալն օգնել Լեանդրո Տրոսարդի և Բեն Ուայթի զարգացմանը:
«Կարող եմ ասել, որ դրանք շատ խելացի ֆուտբոլիստներ են, ովքեր գիտեն, թե ինչպես ենք մենք ուզում խաղալ։ Լեանդրոն և Բենը մեծ բազմակողմանիություն ունեն: Սա պատահական չէ, քանի որ նրանք նախկինում խաղում էին Գրեհեմ Փոթերի գլխավորությամբ, ով սիրում էր տարբեր դիրքերում խաղացողներ օգտագործել։
Տրոսարդն ու Ուայթը լավ են հասկանում խաղը, այդ իսկ պատճառով նրանք կարող են խաղալ տարբեր դերերում»,- ասել է Արտետան «Բրայթոնի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։