Չավի․ «Այս ակումբին կայունություն է պետք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը զարմացած է, թե որքան արագ է փոխվել իր կարգավիճակը մամուլի աչքում։

«Մեկ ամիս առաջ նրանք ինձ անվանեցին «Բարսելոնայի» նոր Ֆերգյուսոն, իսկ հիմա ինձ փողոց են ուղարկում։ Այս ակումբին կայունություն է պետք։ Ես գերադասում եմ ինքս ընդունել բոլոր քննադատությունները, քան խաղացողներին ենթարկել դրանց: Ես ավելի շատ եմ աշխատում, երբ մարդիկ ինձ քննադատում են, և ես չեմ պատրաստվում կանգ առնել»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում չորրորդ տեղում է՝ առաջին տեղից ետ մնալով յոթ միավորով: Թիմը պարտվել է իր վերջին երկու հանդիպումներում՝ բաց թողնելով յոթ գնդակ։