«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն հասկացրել է, որ ցանկանում է ուժեղացնել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Ձմեռային տրանսֆերներ։ Ես նամակ եմ գրել Ձմեռ պապիկին։ Այնպես որ, հիմա մենք պարզապես պետք է տեսնենք՝ ես ինձ լավ եմ պահել, թե վատ»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը:
Ուրբաթ օրը «Թոթենհեմը» Պրեմիեր լիգայի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։