Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը որոշել է ֆուտբոլային գործակալ վարձել, հայտնում է Bayern & Germany-ն։
Կիսապաշտպանը գերմանական գրանդի միակ ֆուտբոլիստն է, ով գործակալ չուներ։ Կիմմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Մամուլը գրում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: