Խոսե Խիմենեսը բռունցքով հարվածել է պատին, որից հետո վնասվել է ձեռքը

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության վերջին՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո (0-1)։

Ինչպես հաղորդում է El Desmarque-ը, հանդիպման ավարտից հետո հիասթափված Խիմենեսը բռունցքով հարվածել է պատին, որից հետո վնասվել է ձեռքը։ Այդ պատճառով պաշտպանը վիրահատության է ենթարկվել։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 28-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստը տասը հանդիպում է անցկացրել և երեք դեղին քարտ ստացել։ «Ատլետիկոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։