Լեանդրո Պարեդես. «Մեսսին չի բացառում, որ կարող է խաղալ ԱԱ-2026-ում»

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է աստղ Լիոնել Մեսսիի մասին։

Ֆուտբոլիստի խոսքերով՝ Մեսսին չի բացառում հաջորդ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մաանակցելը։

«Օրերս Լեոն ասաց, որ եթե ամեն ինչ լավ լինի և լավ մարզավիճակում զգա, ապա ոչինչ չի բացառի», – Պարեդեսի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղում անելով DirecTV-ին:

Անցած դեկտեմբերին Արգենտինայի հավաքականը Լիոնել Մեսսիի հետ դարձավ Աշխարհի չեմպիոն։ Եզրափակչում «Ալբիսելեստեն» 3:3 հաշվով ոչ-ոքիից հետո 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային: