Վիկտոր Օսիմհենի ապագայից նոր տեղեկություն կա

Հարձակվող Վիկտոր Օսիմհենն ավելի մոտ է «Նապոլիի» հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի կեսերը երկարաձգելուն։ Սրա մասին սոցիալական ցանցերում խոսում է լրագրող Մատեո Մորետոն։

Օսիմհենի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում նիգերիացին անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում լուրերը շատ ակտիվորեն կապում էին 24-ամյա Վիկտոր Օսիմհենին «Չելսիի» հետ։