Խուլեն Լոպետեգին աշխատանքի կարող է անցնել ԱՊԼ-ի թիմերից մեկում

Իսպանացի մարզիչ Խուլեն Լոպետեգին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հավանական փոխարինողն է: Սակայն այս մասնագետն այլ տարբերակներ ունի Անգլիայում։

Ըստ The Sun-ի՝ Լոպետեգիով հետաքրքրված են «Քրիսթալ Փելասը» և «Նոթինգհեմ Ֆորեստը»: Հարկ է հիշեցնել, որ 57-ամյա Խուլեն Լոպետեգին գործազուրկ է օգոստոսից։

Իսպանացին հանկարծակի լքեց «Վուլվերհեմփթոնը»։ Դա տեղի ունեցավ նոր մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ: