ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում։
Le Parisien-ի տեղեկություններով՝ պորտուգալացին բաց կթողնի հանդիպումը մրսածության պատճառով։ Հիշեցնենք, որ եթե ՊՍԺ-ն այսօր պարտվի Դորտմունդի «Բորուսիային», իսկ զուգահեռ խաղում հաղթեն «Նյուքասլը» կամ «Միլանը», փարիզցիները դուրս կմնան Չեմպիոնների լիգայից։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում Գոնսալու Ռամուշը 3 գոլ է խփել 12 խաղում։