«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուն։
«Հիանալի հաղթանակ, և ես ուրախ եմ հայտարարել իմ 50-րդ գոլի մասին 2023 թվականին՝ շնորհիվ իմ թիմակիցների, երկրպագուների և իմ ընտանիքի շարունակական աջակցության»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։
Դեկտեմբերի 11-ին «Ալ-Նասր»-ը հաղթել է «Ալ-Շաբաբ»-ին (5-2)։ 74-րդ րոպեին գոլ խփեց Ռոնալդուն, ում համար այս գոլը դարձավ 50-րդը 2023 թվականին՝ ներառյալ ազգային հավաքականը։