Սիմոնե Ինձագի. «Ինձ դև անվանեք»

Իտալիայի առաջնության տասնհինգերորդ տուրում Միլանի «Ինտերը» հերթական հաղթանակը տարավ՝ չորս գնդակ խփելով «Ուդինեզեի» դարպասը։ Միլանյան ակումբի մարզիչ Սիմոնե Ինձագին շատ գոհ է հանդիպման արդյունքներից, նա մեկնաբանել է խաղը։

«Մենք շատ գեղեցիկ գոլեր խփեցինք, ես մի փոքր վախենում էի խաղից առաջ, բայց ֆուտբոլստներն իրենց դրսևորեցին շատ լավ։ «Ուդինեզեն» այստեղ հաղթեց «Միլանին», ուստի մենք լուրջ էինք վերաբերվում նրանց:

Նրանք ինձ անվանեցին «Պիաչենցայի դև»: Լավ է, ինձ այդպես կոչեք: Մեր անմիջական նպատակներն են Աշխարհի ակումբային առաջնությունը և Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը»,- Սիմոնե Ինձագիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։