Լաուտարո Մարտինես. «Ամենակարևորն այն է, որ իմ գոլերն օգնեն թիմին»

Իտալիայի առաջնության հերթական՝ տասնհինգերորդ տուրում Միլանի «Ինտերը» հաղթեց «Ուդինեզեին»՝ խփելով չորս անպատասխան գնդակ։ Դրանցից մեկը խփեց Լաուտարո Մարտինեսը, ում համար գոլն արդեն 28-րդն էր 2023 թվականին։ Խաղից հետո արգենտինացի հարձակվողը մեկնաբանել է հանդիպումը։

«Ես իսկապես բաց թողեցի գոլը Սան Սիրոյում, այնպես որ, կորցնելով գնդակը, կարողացա խլել այն և հարվածել դարպասին, և ահա այն: Իմ 28-րդ գոլը։ Ամենակարևորն այն է, որ գոլերն օգնեն թիմին։ Կարեւոր է մնալ այս ճանապարհին»,- Լաուտարո Մարտինեսի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Հաջորդ տուրում «Ինտերը» կխաղա «Լացիոյի» հետ։