Ջանլուիջի Դոննարուման կարող է կորցնել ՊՍԺ-ի հիմնական դարպասապահի կարգավիճակը

Սև ամպեր են կուտակվում Ջանլուիջի Դոննարումայի գլխին։ Նա կարող է զրկվել ակումբի հիմնական դարպասապահի կարգավիճակից, եթե Առնաու Տենասը, ով այժմ իրեն դրսևորելու ևս երկու հնարավորություն է ստացել, հաստատվի որպես հիմնական դարպասապահ: Նա լավ մարզավիճակում է, ինչը հաստատում է ակումբի մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերը, որոնք մեջբերում է իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։

«Տենասն առանձնանում է անհավանական նվիրումով։ Երբ նա հնարավորություն է ունենում, նա շատ ուժեղ է»,- ասել է Լուիս Էնրիկեն:

Միաժամանակ հայտնի է Դոննարումմայի հետ կապված իրավիճակը՝ նա աստիճանաբար զարգացնում է այնպիսի դարպասապահի համբավ, ով կարող է ցանկացած պահի սխալվել։