«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անհամբերությամբ է սպասում «Բայեր» – «Շտուտգարտ» հանդիպմանը։ Հիշեցնենք, որ «դեղագործները» այժմ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում են, իսկ «Շտուտգարտը» երրորդ տեղում է։
«Ես շատ եմ ֆուտբոլ դիտում։ Իհարկե, դիտելու եմ «Բայեր» – «Շտուտգարտ» հանդիպումը։ Սրանք երկու շատ ուժեղ թիմեր են, որոնք արժանի են մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերում լինելուն: Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը:
Մրցաշարային աղյուսակում «Բավարիան» զիջում է առաջատար Լևերկուզենի «Բայերին», սակայն Թոմաս Տուխելի թիմը զիջում է «Ունիոն Բեռլինի» դեմ խաղին: