Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյում» իր մոտիվացիայի մասին։
«Երբ վերադարձա, նոր մարտահրավեր ստացա իմ կարիերայում: Յուրաքանչյուր գոլ ինձ ավելի է մոտեցնում ակումբի գոլերի ռեկորդին: Սա է իմ նպատակն ու երազանքը։
Աշխատանքիս փորձում եմ սառը գլխով մոտենալ ու չկախվել։ Գոլերն իրենք են գալու»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում խփել է 170 գոլ։ Առաջատարը Լուիս Արագոնեսն է, ով ֆրանսիացի հարձակվողից առաջ է ընդամենը երեք գնդակով։