Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով կարիերայում անցկացրել է 1200 հանդիպում

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին խաղացողը, ով կարիերայի ընթացքում անցկացրել է 1200 հանդիպում, հայտնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS)։

Պորտուգալացու 1200-րդ հանդիպումը Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրի «Ալ-Ռիադի» հետ խաղն էր (4-1): Դեկտեմբերի 8-ին կայացած խաղում պորտուգալացին դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

Ռոնալդուն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ 346, «Ռեալի» կազմում՝ 438, «Յուվենթուսում»՝ 134, «Ալ Նասրում»՝ 46 և Պորտուգալիայում՝ 205։