Լուկա Մոդրիչը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շուտով կվերադառնա խաղադաշտ։

Նոյեմբերի վերջին խորվաթ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ «Կադիսի» դեմ խաղում՝ հետագայում բաց թողնելով երկու հաջորդ հանդիպումները։

Նշվում է, որ Մոդրիչը կարող է մասնակցել «Բետիսի» դեմ հանդիպմանը։

Լուկա Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։