Էրիկ տեն Հագը՝ Ջեյդոն Սանչոյի մասին․ «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարտավոր է պահպանել որոշակի չափանիշներ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է Ջեյդոն Սանչոյի մասին մեկ այլ հարցին։

«Խոսքը մշակույթի մասին է։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարտավոր է պահպանել որոշակի չափանիշներ, և այս դեպքը բացառություն չէ: Սանչոն գիտի, թե ինչ պետք է անի, եթե ցանկանում է վերադառնալ թիմ: Դա կախված է նրանից»,- մարզչի խոսքերն է մեջբերում United Zone-ը։

Սեպտեմբերին հոլանդացի մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով 23-ամյա վինգերը դեռևս դուրս է մնում թիմից: Խաղացողը հրաժարվեց ներողություն խնդրել Էրիկ տեն Հագից հրապարակայնորեն քննադատելու համար։