Էնդրիկը խոսել է իր ապագայի մասին

«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը խոսել է իր ապագայի մասին։

«Շատ հաճելի է ֆիզիկապես հանգստանալու հնարավորություն ունենալը։ Հիմա ես պարզապես ուզում եմ հանգստանալ և չմտածել ֆուտբոլի մասին։

Ես դեռ կենտրոնացած եմ «Պալմեյրասում» խաղալու վրա և պետք է վերադարձնեմ ակումբին։ Ես շատ կաշխատեմ, կուզենայի թիմի հետ ևս մեկ գավաթ նվաճել։

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ես պատրաստ եմ այս քայլին։ Հուսով եմ, որ ակումբի հետ իմ հարաբերությունները երկար տարիներ կտևեն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։

17-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ ավարտեց մրցաշրջանը՝ դառնալով Բրազիլիայի չեմպիոն և 11 գոլ խփելով տեղի Ա Սերիայում։ 2024 թվականի հուլիսին հարձակվողը կհամալրի Մադրիդի «Ռեալի»։