Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների վերականգնման ընթացքի մասին։
«Կեպան ապաքինվել է: Կուրտուայի ու Միլիտաոյի ապաքինումը լավ է ընթանում։ Պետք չէ շտապել գործերը։ Չուամենին մոտ է վերադառնալուն, իսկ ինչ վերաբերում է Կամավինգային ու Վինիսիուսին, ապա մենք պետք է սպասենք հաջորդ տարի, բայց նրանք երկուսն էլ պատրաստ կլինեն մարզվել մեզ հետ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մադրիդի «Ռեալը» 15 տուրից հետո 38 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։