Ֆրանկո Կամոցին՝ Էդուարդ Սպերցյանի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին

Իտալացի ֆունկցիոներ Ֆրանկո Կամոցին խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին։

«Կարծում եմ, որ Սպերցյանը ձմռանը պետք է հեռանա «Կրասնոդարից», եթե նրա համար գա «Յուվենտուսը»: Բայց, հավանաբար, ակումբի ղեկավարությունը նրան այդքան հեշտությամբ բաց չի թողնի։ Ի վերջո, «Կրասնոդարը» պայքարում է չեմպիոնության համար»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Նոյեմբերի 16-ին Sky Sport-ը հայտնել էր, որ Սպերցյանը «Յուվենտուսի» առաջին այլընտրանքն է հարձակվող Դոմենիկո Բերարդիին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։