«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրենկը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Դևիդ Բեքհեմը կարող է գնել անգլիական ակումբ։
«Եթե նա գա և իր հետ բերի Մեսսիին, ես շատ ուրախ կլինեմ։ Բայց ես ոչինչ չգիտեմ այս խոսակցությունների մասին»,- ասել է Ֆրենկը լրագրողներին։
Բեքհեմը MLS-ի «Ինտեր Մայամիի» հիմնական բաժնետերն է։ Անցած ամառ ակումբը պայմանագիր կնքեց Մեսսիի հետ։